Իրանցիներին շատ է մտահոգում Ադրբեջանի ու Իսրայելի մերձեցումը՝ haqqin.az-ին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Ալի Ասկար Սոլթանիեն։
«Մենք բազմիցս ձեր երկրի ներկայացուցիչներին հայտնել ենք մեր մտահոգությունը։ Բոլորը գիտեն, որ Իսրայելը ձգտում է ոչնչացնել Իրանը, իսկ Իրանի ժողովուրդը, ըստ էության, դարձել է նրա թշնամին։ Եվ Ադրբեջանը պետք է հաշվի առնի մեր մտավախությունները»,- նշել է նա։
Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը համարում է, որ Թեհրանի ու Երևանի լավ հարաբերությունները Բաքվի շահերից են բխում, դրա համար էլ Իրանի իշխանությունները անհրաժեշտ չեն համարում Ադրբեջանի ու Երևանի հարաբերություններին միջամտելը։ Ռուսաստան- Իրան- Ադրբեջան եռակողմ ձևաչափը նա բնութագրել է հազվագյուտ՝ համարելով, որ այդ ձևաչափը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։